Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Աղազարյան


Եթե նման հանձարարական լինի, ես կգնամ Բաքու՝ COP 29-ին, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ. Աղազարյան
Հուլիս 26 21:37 2024

Չեմ կարծում, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Կարծում եմ՝ ԱԳՆ-ից որևէ փոխնախարար կամ ԱԺ որևէ պատգամավոր կարող է մասնակցել այդ գագաթնաժողովին, այդ մակարդակով է պետք է մասնակցել, վարչապետն ի՞նչ գործ ունի»,- ասել է նա։

Հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր կգնա՞, Աղազարյանը պատասխանել է, որ եթե նման հանձարարական լինի՝ կգնա։
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին՝ նա ասել է. «Կյանքը ռիսկ է, եթե նման բաներից անհանգստանամ՝ չպետք է ապրեմ։ Չունեմ նման մտահոգություններ, չէ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում