Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից


Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից
Հուլիս 26 22:28 2024

Հայազգի բլոգեր Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից, գրում է RT-ն։

«Նրան նույնիսկ թույլ չեն տվել դուրս գալ օդանավից։ Եվ ասել են, որ եթե նա դուրս գա, ոչ մեկին բաց չեն թողնի։ Ինքնաթիռը թռել է նրա հետ», — պատմել Է զրուցակիցը։

Բադալյանը Քիշնև է ժամանել Երևանից՝ մասնակցելու «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին: Ինքը՝ բլոգերը, ընդգրկված է ռուսական «Եվրասիա» ոչ կոմերցիոն կազմակերպության խորհրդի կազմում։