Բագրատ Սրբազանը խնդրել է աղոթել Հրանտ Թոխատյանի առողջության համար


Բագրատ Սրբազանը խնդրել է աղոթել Հրանտ Թոխատյանի առողջության համար
Հուլիս 26 10:59 2024

Դերասան Հրանտ Թոխատյանը վերադարձել է Հայաստան։

«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Բագրատի Սրբազանի և նրա մասնակցությամբ։

«Ջերմ, անկասկած աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանի առողջության համար:

Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է:

Հենց այդ մեկ արդարի աղոթքով է ամեն ինչ լինում»,- նշված է ՖԲ գրառման մեջ։

Հիշեցնենք, սիրված դերասանը երկար ժամանակ Միացյալ Նահանգներում բուժում էր ստանում։