Կիրանցում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվել է


Կիրանցում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվել է
Հուլիս 24 20:21 2024

Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, ArmeniaSputnik–ին հայտնել է բնակիչներից մեկը։

Տրակտորի վարորդը, որը կիրանցեցի է, թեթև վնասվածքներ է ստացել, բայց տրակտորն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։