Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել


Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել
Մարտ 10 10:25 2023

Ուրբաթ՝ մարտի 10-ին, Թուրքիայում հերթական երկրաշարժն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ ստոգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 590 հազար բնակչություն ունեցող Կեսարիա քաղաքից ութ կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկրաշարժի օջախը 5 կմ խորության վրա էր։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։



loading...