Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել է Չեխիայում իր Զազու անունով մաքրացեղ ձիու անհետացման մասին լուրերին։ Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ կենդանին դեռ 2014 թվականից է հայտնվել արևմտյան պատժամիջոցների ցանկում։
«Այսօր պարզվում է, որ անհայտ անձինք գողացել են Զազուին»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Քաղաքական գործիչը զարմացել է, թե ինչպես կարող էր գողությունը տեղի ունենալ, եթե ձին չէր պահվում «ինչ-որ գավառական ֆերմայում», մինչդեռ տեղի ոստիկանությունը կատարվածի մասին իմացել է մինչև մի քանի օր անց։
«Եվ, ի դեպ, խնդրում եմ, որ չնվազեցնեք իմ ձիու արժեքը։ Լրատվամիջոցները, հիմնվելով իշխանությունների ասածին, դրա արժեքը ներկայացրել են 18 հազար դոլար: Հավանաբար, այս արհեստական թերագնահատումը կապված է ֆինանսական խարդախության հետ, որը իրականացրել են կենդանու պահպանման և խնամքի համար պատասխանատուները: Մաքրացեղ Զազուն արժե առնվազն 10 միլիոն դոլար»,- ասել է Կադիրովը:
Նրա խոսքով՝ հիմա, իմանալով ձիու իրական գինը, գողացողը կարող է լավ շահույթ ստանալ։
Աղբյուրը մանրամասնում է, որ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո, Զազուն ու Չեխիայում գտնվող մի քանի այլ ձիեր ընդգրկվել են Կադիրովի սառեցված ունեցվածքի ցանկում։ Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից մեկ ամիս առաջ երկու ռուսալեզու տղամարդ փորձել են հովատակին չեխական ախոռից Լեհաստան տեղափոխել, սակայն հաստատության տերը նրանց թույլ չի տվել դա անել։ Կենդանին գնվել է 2012 թվականին, արժանացել բազմաթիվ մրցավազքի մրցանակների:
loading...
Լրահոս
Ո՞րն է Գևորգ Պապոյանի նպատակը. մարդիկ հասկացել են, որ այդ նախագծի հետևում Փաշինյանն է կանգնած․ «Հրապարակ»
2
Հունիս,
2023 08:35
Ո՞րն է Գևորգ Պապոյանի նպատակը. մարդիկ հասկացել են, որ այդ նախագծի հետևում Փաշինյանն է կանգնած․ «Հրապ ...
Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում․ «Հրապարակ»
2
Հունիս,
2023 08:24
Թագուհի Թովմասյանին պաշտոնից հանելու հարցին կանդրադառնան ԱԺ արտահերթ նիստում․ «Հրապարակ»
Սյունիքի մարզպետը խանդի տեսարաններ է առաջացրել․ «Հրապարակ»
2
Հունիս,
2023 08:15
Սյունիքի մարզպետը խանդի տեսարաններ է առաջացրել․ «Հրապարակ»
Ինչ կապ ունի հանքարդյունաբերության հետ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը. «Ժողովուրդ»
2
Հունիս,
2023 08:08
Ինչ կապ ունի հանքարդյունաբերության հետ վիրաբույժ Հովհաննես Հարությունյանը. «Ժողովուրդ»
Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից
2
Հունիս,
2023 08:03
Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապանների» ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ...