Արագածոտնում «Vaz 21-06»-ը բախվել է արգելապատնեշին, ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են (լուսանկարներ)


Արագածոտնում «Vaz 21-06»-ը բախվել է արգելապատնեշին, ամուսիններն ու նրանց 3-ամյա որդին մահացել են (լուսանկարներ)
Դեկտեմբեր 5 10:52 2022

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ-ը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ Վ․ Հ․-ն (ծնված 2019 թ․) և Ա․ Թ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջիններիս մահը։

 
 
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինիս մահը։

Մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան, գրում է shamshyan.com-ը: