«Արդեն շուտով երեք անցակետեր կբացվեն․ 0 արժանապատվությու՞ն, թե՞․․․»․ Ավետիք Իշխանյան


«Արդեն շուտով երեք անցակետեր կբացվեն․ 0 արժանապատվությու՞ն, թե՞․․․»․ Ավետիք Իշխանյան
Օգոստոս 18 21:40 2022

Բռնապետիկը հանձնարարեց ապահովել ադրբեջանցիների անվտանգ մուտքը Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Եվ․․․և արդեն շուտով երեք անցակետեր կբացվեն։Իհարկե, արդեն ադրբեջանցիներն ազատորեն շրջում են Հայաստանում,անշարժ գույք ձեռք բերում, ծաղրում մեզ բոլորիս և սա այն դեպքում, երբ նույնիսկ ծագումով հայ, այլ երկրի քաղաքացու մուտքն Ադրբեջան արգելված է։

 

Ի՞նչ դնես սրա անունը՝ 0 արժանապատվությու՞ն, թե՞ թշնամի երկրի ղեկավարի ձեռքին առկա է ինչ-ինչ գաղտնի համաձայնություն՝ ստորագրված փաստաթուղթ, կամ ձայնագրություն, պարզ է ինչ-որ փոխհատուցման դիմաց։

Երկուսից մեկը, այլ՝ «խաղաղասիրական» վարկածը բացառվում է»։