Մենք մի քանի օր խոսեցինք Խրամորթի մասին հետո մոռացաննք, կարծես թե մոդայից դուրս եկավ թեման, բայց խրամորթցին դեռ շարունակում է ունենալ անվտանգային լուրջ խնդիրներ։
Հիշեցնենք, որ մարտին Ադրբեջանի զինուժն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտեց շփման գիծը, տեղակայվելով Քարագլուխ բարձրունքում։ Բնակիչների անվտանգության համար` տարհանվել են Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները: Ռուս խաղաղապահները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:










