Մթնոլորտային օդի աղտոտվածությունը՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից հետո


Մթնոլորտային օդի աղտոտվածությունը՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից հետո
Օգոստոս 16 21:44 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։

 
 

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորնից։

 

Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։

 

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների․ օգոստոսի 15-16

 
 

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։

 

Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։