Մինչև 4 տոննա պայթուցիկ է եղել տարածքում. նախարար


Մինչև 4 տոննա պայթուցիկ է եղել տարածքում. նախարար
Օգոստոս 16 21:24 2022

ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մանրամասները: Այժմ կա 2 անհետ կորած, քանի որ ՌԴ քաղաքացին, պարզվել է, այլ հանգամանքների պատճառով վիրահատվել է. նա կապի է դուրս եկել:
Քաղաքացիների որոնման աշխատանքներն այժմ կատարվում են շենքի ետնամասում և չփլուզված հատվածում: Հաստատվել է 16 զոհից 15-ի ինքնությունը:

ԱԻ նախարար Փամբուխչյանը հայտնեց նաև, որ մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, իրենց ունեցած նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել, սակայն այժմ վտանգավոր նյութեր չկան, մաքրման աշխատանքներ են տարվել։

Ըստ նախարարի, շենքը ենթակա է մասնագիտական պայթեցման:

 
Մինչև 4 տոննա պայթուցիկ է եղել տարածքում. նախարար