Օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ․ Նիկոլ Փաշինյանի որոշումը


Օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ․ Նիկոլ Փաշինյանի որոշումը
Օգոստոս 16 19:30 2022

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

 
 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Պայթյունի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, այդ թվում հղի կին և անչափահաս։

 

 

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

 
Արտակարգ իրավիճակների նախարարության օգոստոսի 16-ի, ժամը 18։00-ի տվյալներով 3 մարդ համարվում է անհետ կորած։

1․ Գագիկ Կարապետյան

 

2․ Վանիկ Ամիրխանյան

3․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։