Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա


Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա
Մայիս 13 19:10 2022

Հանրապետության տարածքում`մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

 

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝

 

Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

 

Աղբյուր` Փաստինֆո

 

 



loading...