ՔՊ-ական պաշտոնյաների նախկին գործատուների հետհեղափոխական «հաջողությունները». մաս I


ՔՊ-ական պաշտոնյաների նախկին գործատուների հետհեղափոխական «հաջողությունները». մաս I
Փետրվար 14 21:50 2022

Հայաստանի հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես գիտենք, նախկինում պետական կառավարման ոլորտում չեն փայլել, նույնիսկ ներկայացված չեն եղել այստեղ: ՔՊ-ական պաշտոնյաների մեծ մասը պետական պաշտոններ զբաղեցնելուց առաջ մասնավոր սեկտորում է աշխատել, իսկ ահա պաշտոնների նշանակվելուց հետո ուշագրավ է, որ այդ պաշտոնյաների նախկին գործատուները բավական յուղոտ պատառներ են ստացել` ի դեմս մասնավորի և պետության համագործակցության տարբեր դրսևորումների: Խոսքը, իհարկե, այն մասին չէ, որ տվյալ պաշտոնյաները օրենք են խախտել կամ չարաշահել են պաշտոնական լիազորությունները, սակայն փաստը մնում է փաստ, որ նրանց նախկին գործատուները Նոր Հայաստանում իրենց բնավ էլ վատ չեն զգում:

 

 

Դիցուք՝ ԲՏԱ նախկին նախարար, այժմ ԱԺ խոսնակի ԺՊ Հակոբ Արշակյանի պատմությունը: Երկու տարի առաջ կառավարության նիստերից մեկում հավանության արժանացած «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման ծրագրին նախորդել էին միջգերատեսչական գզվռտոցներ։ Բանն այն է, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը սեփականացրել ու որպես իր ծրագիր էր ներկայացրել ավելի վաղ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված ու ներկայացված նախագիծը։

 

«Որևէ կերպ հիմնավորված չէ մի պետական գերատեսչության կողմից նախաձեռնված ծրագրի շրջանակում մշակված փաստաթուղթը մեկ այլ պետական գերատեսչության կողմից պատճենելու և որպես նոր նախագիծ ներկայացնելու տրամաբանությունը»,-նշված է տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարության ներկայացրած եզրակացության մեջ։

 

Վերջինը առաջարկել է նախագիծը հանել հետագա շրջանառությունից։ Առաջարկը չի ընդունվել։

Բանն այն է, որ ծրագրի իրականացումից օգտվելու էր հենց այն ընկերությունը, որտեղ մինչ պաշտոնյա դառնլը աշխատել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանը։

 

«Տրանսպորտի նախարարը, Հակոբ Արշակյանը՝ Կառավարության որոշում է անցկացնել տվել, որով պետությունը Համաշխարհային Բանկից 10 միլիոն դոլար պարտք է վերցնում Հակոբի նախկին գործատուի (National Instruments), Հակոբի սեփական ֆիրմայի (Araxis Engineering) և մի քանի այլ ընկերության հետ Ջրվեժում Ինժիներական քաղաք ստեղծելու համար։ Ծախսերի 50 % պետք է կրի պետությունը՝ ՀԲ վարկի հաշվին, իսկ մնացած 50 % Հակոբ Արշակյանի  նախկին գործատուն, Հակոբ Արշակյանի սեփական ֆիրման և մի քանի այլ ընկերություն»,-գրել է սոցցանցի օգտարերերից մեկը։

Այն, որ նախարարը կապ ունի այդ ընկերությունների հետ, նշվում է նաև նախարարության էջում հրապարակված նախարարի կենսագրության մեջ։ Այն, որ գումարը տրամադրվելու է այդ ընկերություններին, փաստվում է կառավարության պաշտոնական էջում հրապարակված նախագծում։

 

 


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում