Քիչ առաջ քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց։ Դատարանը նրա նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն և 2.5 մլն դրամ գրավ։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։










