Փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլերն արդյունքի չեն բերում, առնվազն՝ երկարաժամկետում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օդի աղտոտվածությանը և դրա դեմ տարվող պայքարին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետք է գնալ պլանավորված, ոչ կտրուկ քայլերի. «Երեկ ինձ տարածաշրջանային քարտեզ էին ուղարկել, որից կարելի էր ենթադրել, որ այդ երևույթն ավելի լայն տարածաշրջանային արտահայտություն ունի։ 2018 թվականից ես անընդհատ խոսում եմ շինհրապարակների որակի մասին։ Դա կազմակերպչական և վարչարարության հարց է։ Փորձը ցույց է տալիս, որ կտրուկ քայլը հարց չի լուծում, հարցը լուծում է հետևողական քաղաքականությունը»։










