Արա Աբրահամյանը և Լիզա Ռոսկինը քննարկել են Հայաստանում ժամանակակից ուռուցքաբանական կլինիկայի կառուցման հարցը


Արա Աբրահամյանը և Լիզա Ռոսկինը  քննարկել են  Հայաստանում ժամանակակից ուռուցքաբանական կլինիկայի կառուցման հարցը
Հունվար 20 13:32 2022

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են տեղի ունենում ինչպես հայ համայնքի, այնպես էլ Միացյալ Նահանգների հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։

Հունվարի 17-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել Արա Աբրահամյանի և Burlington Capital-ի ղեկավար, գործադիր տնօրեն Լիզա Ռոսկինսի (Լիզա Յ. Ռոսկենս) հանդիպումը: 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնցից առաջնահերթությունների թվում են երկու համատեղ հիմնադրամի գործունեությունը՝ բժշկության և գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից ուռուցքաբանական կլինիկայի և բժշկական անձնակազմի և մասնագետների վերապատրաստման կենտրոնի կառուցումը, որը համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին: