Պայթյուն Երևանում. Փոխտնօրենը տեղափոխվել է հիվանդանոց


Պայթյուն Երևանում. Փոխտնօրենը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 23 19:06 2021

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում  հոկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:   Այդ օրը՝ ժամը 12:55-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, ով հայտնել է, որ Շարուրի փողոցի 37 հասցեում քաղաքացու  վրա քար է ընկել:    Մինչ Շենգավիթի ոստիկանները պարզում էին ահազանգի իսկությունը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի վերին երրորդականի պատռված վերքեր, դեմքի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի:   Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը:   Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Սերգեյ Ջաղինյանն է:   Մինչ բժիշկները նրան բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, «Էլեկտրոն» Բաց բաժնետիրական ընկերության փորձարարական լաբորատորիայում, նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով Ս. Ջաղինյանը վնասվածքներ է ստացել:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Ջաղինյանը նշված ԲԲԸ-ում տեխնիկայի գծով փոխտնօրեն է:   

Աղբյուր՝ Shamshyan.com



loading...