Ես չեմ պատվաստվելու, ու, ենթադրենք, ինձ ԵՊՀ-ն ասեց, էլ չգաս աշխատանքի, իմ փոխարեն ով է գալու աշխատանքային իրավունք կարդա, Աղազարյան Հովի՞կը, թե Սիմոնյան Ալենը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը ու ավելացրել. «թող ներվի ասել, գործատուների հերն անիծում են»։
Նրա դիտարկմամբ՝ ոչ իրավաչափ բեռից գործատուները խուսափելու համար վերցնելու են իրենց բիզնեսն ու ՀՀ-ից գնան, իսկ միջին խավը, եթե գնաց, ՀՀ-ն դառնում է դատարկ հող, թուրքին էլ հենց դա է պետք ։
«Նոյեմբերի մեկից շուն ու կատու պահողները պետք է հաշվառեն իրենց կենդանիներին, դրան էլ հաջորդելու է հարկերի գանձումը, արա տենց լավ չի, դրեք տների տառականներին հաշվառեք, ճանճերին, մոծակներին, շենքի կռիսներին, հաշվառեք տեսեք ով ինչքան տառական ունի տանը, որ հարկ դնեք, ու դրանով պետական բյուջե լցնեք»,- ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով կառավարություն ղեկավարը թքած ունի բիզնեսի վրա, կրթական գործընթացի վրա, նա մի բան գիտի, տուգանել, կալանավորել, փռել ասֆալտին։ Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։