Ադրբեջանցի զինվորականը կրակել է Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա


Ադրբեջանցի զինվորականը կրակել է Հադրութի հուշահամալիրի խաչքարի վրա
Հուլիս 5 22:04 2021

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականը ինքնաձիգով կրակում արցախյան հուշահամալիրի խաչքարի վրա։

Դեպքը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում։

Ադրբեջանցի զինվորականը կրակահերթ է արձակում Հադրութի ազատագրությանը նվիրված հուշահամալիրի խաչքարի վրա։

Տեսանյութում տեսնում ենք նաև, որ հուշահամալիրը պղծված է ադրբեջանալեզու գրաֆիտիներով։

Տեսանյութը՝ այստեղ