Լյովա Գևորգյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին 11:0 հաշվով և նվաճել երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը (տեսանյութ)


Լյովա Գևորգյանը ջախջախել է ադրբեջանցի մարզիկին 11:0 հաշվով և նվաճել երիտասարդական ԵԱ ոսկե մեդալը (տեսանյութ)
Հուլիս 1 09:08 2021

 

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում  ազատ ոճային 125 կգ Լյովա Գևորգյանը երեկ փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի հետ պայքարում և հռչակվել չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Լյովա Գևորգյանն Այդին Ահմադովի հետ պայքարում ջախջախել է վերջինիս 11:0 հաշվով։ Հայ մարզիկն այսպիսով ոսկե մեդալ է նվաճել։
«Ի դեպ, մեր Լյովան զինվոր է»,–նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ադրբեջանցուն հաղթելու համար հայ մարզիկից պահանջվել է ընդամենը 2 րոպե 34 վայրկյան: