Վարչապետը եկավ, ելույթ ունեցավ, թե ջրի խնդիր չեք ունենա, գնաց, ջուրը լրիվ կտրին. արմավիրցի


Վարչապետը եկավ, ելույթ ունեցավ, թե ջրի խնդիր չեք ունենա, գնաց, ջուրը լրիվ կտրին. արմավիրցի
Հունիս 26 14:48 2021

«Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա»: Այս մասին ասաց Ակնալիճ գյուղի բնակիչը` դիմելով գլխավոր ինժեներին, ով եկել էր Երեւան- Արմավիր ճանապարհին բողոքի ակցիայի վայր:

«Մարզպետին ասեք, թող կանգնի ստեղ: Վարչապետը խոստացավ, որ ջուր կլինի, հաջորդ օրվանից անջատվել ա: Հիմա կապ տվեք, ասեք պարոն Փաշինյան, ո՞ւր ա ձեր խոսք տվածը, ջուր տվեք: Ես ջահել տղա եմ, ուզում եմ աշխատել ապրել, չեմ ուզում գողություն անել»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր առավոտվանից Արմավիրում լարված իրավիճակ է, քաղաքացիները պահանջում են լուծել ջրի հարցը, նրանք փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը: