Լենա Նազարյանին շինել է 11 300 հոգի


Լենա Նազարյանին շինել է 11 300 հոգի
Հունիս 14 18:43 2021

Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը շարունակում է հանրության լայն զանգվածներին հիմարի տեղ դնել և իր թիմի առաջնորդի ակնհայտ լկտի արտահայտությունները մեկնաբանել այնպես, կարծես ոչինչ չի եղել:

Parliament monitorning-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայհոյանքին՝ ասելով․ «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»:

Եթե Լենա Նազարյանի համար շինել բառն այդքան տարբեր կարող է մեկնաբանվել, ապա մենք այս անգամ կփորձենք   ընտրել բառը փոխարինել «շինել» բառով և փորձենք հասկանալ, թե 2018 թվականի ընտրություններում քանի  մարդ է «շինել» նման մտքեր արտահայտող քաղաքական գործչին: Ըստ ԿԸՀ տվյալների 2018 թվականի ընտրություններին Լենա Նազարյանին «շինել» է 11 300 մարդ:

Հետաքրքիր է, թե այս ընտություններում քանի հոգի «կշինի» Լենա Նազարյանին, երբ իր մտավոր հորիզոնն արդեն ակնհայտ է: Ցավալի է միայն, որ ռեյտինգային ընտրակարգն այլևս չկա ու Լենա Նազարյանին «շինողների» թիվը կարող ենք միայն մոտավոր իմանալ:

Politik.am



loading...