+87 աստիճան. մոլորակի ո՞ր շրջաններում է շոգն անտանելի


+87 աստիճան. մոլորակի ո՞ր շրջաններում է շոգն անտանելի
Ապրիլ 20 21:18 2021

Շոգի մասին մտածելիս անմիջապես պատկերացնում ենք անապատներ, սակայն իրականում միշտ չէ, որ ամենաշոգ վայրերը համարվում են անապատները։

Ջիբութի պետությունը գտնվում է Աֆրիկայում։ Հենց այնտեղ է առաջին անգամ գրանցվել +45 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ամերիկյան անապատներին, որտեղ ընդամենը 3 աստիճանով էր ցուրտ։ Ջիբութիի կլիման չոր է և չկան քամիներ, այդ իսկ պատճառով շոգը չափազանց ուժգին ու ծանր է լինում։

Լաս-Վեգասը ԱՄՆ-ի ամենաշոգ և չոր վայրն է։ Այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են օրն անցկացնել օդորակիչներով «զինված» սենյակներում։ Ջերմաստիճանն այնտեղ հասել է մինչև +47 աստիճանի։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև Իսպանիայի Մուրսիա քաղաքում 90-ականների վերջին, երբ մարդիկ կրկին չէին համարձակվում տնից դուրս գալ։ Իսկ ահա Հունաստանում ամռանը դժվար է լինում շնչելը սմոգի պատճառով։

Hot Weather Hiking Tips - TrekSumo

Ավստրալիան ևս առանձնանում է էքստրեմալ շոգով։ Բնակիչներն արդեն սովորել են տեղի բնակլիմայական պայմաններին, սակայն 1962 թ. կլիմայական ռեկորդ է գրանցվել՝ +50 աստիճան։ Ի տարբերություն նախորդ երկրների՝ Ավստրալիայում նախընտրում են շոգը հաղթահարել լողափերում։

Իրաքում և Քուվեյթում ցերեկը դրսում քիչ մարդկանց կհանդիպեք։ Օդերևութաբանները 2016 թ. ֆիքսել են +54 աստիճան տաքություն։

ԱՄՆ-ի Մահվան արահետը հայտնի է ոչ միայն բնական լանդշաֆտերով, այլև բարձր ջերմաստիճանով։ 2013 թ. այնտեղ գրանցվել է +55 աստիճան տաքություն։ Տարածաշրջանում սովորական ջերմաստիճանը հասնում է մինչև +46 աստիճանԼիբիայում ջերմստիճանը հասել է մինչև +58 աստիճանի։ Սակայն համաշխարհային կլիմատոլոգիան չի ընդունում ռեկորդը, քանի որ կարծում է, որ չափման սարքավորումները ոչ հուսալի են եղել։

The Causes of Hot Weather in Cambodia - KHAweseme | Hadith of the day,  Climate change, Climates

 

 

Իրանի անապատներից մեկում չափումներ կատարել են ռադիոմետրի միջոցով։ Մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը ստուգող սարքավորումը գրանցել է +70,7 աստիճան։ Խիստ շոգը պահպանվել է տարածքում 7 տարի շարունակ։ Իրանի Աբադան քաղաքում նախորդ դարում գրանցվել է +87 աստիճան տաքություն, ինչի պատճառը բնական երևույթն էր՝ ջերմային պայթյունը։ Սակայն ռեկորդը պաշտոնական չի համարվում։