Երանի անտեղի չլռեիր. Անդրեի նոր հրապարակումը


Երանի անտեղի չլռեիր. Անդրեի նոր հրապարակումը
Դեկտեմբեր 24 15:11 2024

Երեկ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ երգիչ Անդրեն և նրա կինը՝ Անի Օհանյանն ամուսանլուծվել են։ Դրանից  մեկ օր անց դեռ նրանք հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ։

Փոխարենն  Անդրեն ակտիվ կերով Ինսթագրամի սթրի բաժնում հրապարակումներ է անում։ ԱՄՆ-ում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Արցախի արժանի զավակ» մրցանակին։

«Շատ թանկ ու պարտավորեցնող մրցանակ է, անչափ շնորհակալ եմ, հուզմունքս այնքան շատ է, որ երախտագիտությանս խոսքերը չեն հերիքում»,-նշել է նա։

Նա նաև նոր reel է հրապարակել «Իմ հայելին» երգի խոսքերի ներքո.

«Իմ հոգու թելերը քեզ համար
Մի մեղեդի, բայց երանի
Նվագել իմանայիր դու
Ու անտեղի չլռեիր...»: