Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, իբրև «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», իր իսկ մեղքերը քավելու, իր սխալներն արդարացնելու դրսևորում է։
«1992 թվականից ԼՂ բանակցությունների առաջին գծում եմ եղել։ 2008-ին՝ բանակցային գագաթնակետին, ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փատաթուղթը, որտեղ, առաջին անգամը լինելով, ամրագրվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և դա հաստատվում էր միջազգային հանրության կողմից՝ 3 համանախագաահող երկրների կողմից, որ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր քաղաքական ճակատագիրը։ Սա իսկապես եղել է մեծ հաջողություն»,- բանակցային գործընթացին անդրադառնալով՝ նշեց Վարդան Օսկանյանը։
Նախկին արտգործնախարարը շեշտեց նաև՝ բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ասածներն իրականության հետ որևէ աղերս չունեն, և ինքը, լինելով բանակցությունների ակունքում կանգնած դիվանագետ, ըստ այդմ՝ քաջատեղյակ լինելով ամբողջ պրոցեսից, թույլ չի տալու, որ Նիկոլ Փաշինյանը խաբի ժողովրդին։
«Թույլ չեմ տալու իրեն դա անել՝ հանուն Եռաբլուրում հանգչող տղաների»,- ասաց Վարդան Օսկանյանն ու Փաշինյանին իր կոչն ուղղեց․
«Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին և ասում՝ եթե հավատում ես քո ասածին, եթե անկեղծ ես ինքդ քո նկատմամբ, արի՝ հանրային բանավեճ անցկացնենք»։