Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել


Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Սեպտեմբեր 29 14:46 2024

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել է. «Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ Վարագա Սուրբ խաչի տոնին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ օծվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի սուրբ սեղանը և մատուցվել Հայրապետական Սուրբ Պատարագ:

Մայր տաճար էին ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: