Հիմա երեք նախագահներն ինչ էլ ասեն՝ արժեք չունի, թե փոշմանեք բանավիճել, ձայն հանեք․ Փաշինյան


Հիմա երեք նախագահներն ինչ էլ ասեն՝ արժեք չունի, թե փոշմանեք բանավիճել, ձայն հանեք․ Փաշինյան
Դեկտեմբեր 24 20:58 2024

Փաշինյանը շարունակում է օնլայն հարթակում Արցախյան հարցի շուրջ բանակցությունների մասին «իր պարզաբանումները»․

«Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:  

Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:  

Սա է իրականությունը, ժողովուրդ ջան:

Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը եւ համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով եւ ըստ պատեհության էլի կխոսեմ:

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք եւ նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»,- գրել է նա։