Հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել, այս անգամ մահացողը 14-ամյա աղջիկ է` Սեւան քաղաքից, գրում է Հրապարակը։
Քաղաքում պտտվող լուրերի համաձայն` աղջնակը ինքնասպանություն է գործել սիրո հողի վրա` դեղահաբեր ընդունելով, այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ երեխան մահացել է «Մուրացան» բժշկական կենտրոնում: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նշենք, որ այս դեպքից օրեր առաջ էլ Ալավերդիում էր մի անչափահաս ինքնասպանություն գործել` կրկին դեղահաբեր ընդունելու միջոցով։ Վերջինիս տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ չէր հաջողվել կյանքը փրկել և անչափահասը մահացել էր։