Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ


Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 9 զոհ
Մարտ 4 20:12 2021
Թուրքիայի արեւելքում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով ինը թուրք զինծառայող է զոհվել, չորսը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը:
 
«Բինգյոլից 13.55-ին (Մոսկվայի ժամանակով) Դատվան թռած ուղղաթիռի հետ կապը  ընդհատվել է 14.25-ին (Մոսկվայի ժամանակով): Որոնման համար անմիջապես ուղարկվել են անօդաչու թռչող սարքեր, CN-235 ինքնաթիռ և ուղղաթիռ: Արդյունքում` պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է: Անկման վայրում հայտնաբերվել է ինը զոհված և չորս վիրավոր », - ասված է հայտարարության մեջ: