Ես չեմ հասկանում, երբ ռազմական զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում. Ջհանգիրյան


Ես չեմ հասկանում, երբ ռազմական զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում. Ջհանգիրյան
Հունվար 13 14:02 2021

ԲԴԽ-ի մեծ մասն իմ ուսանողներն են, կոլեգաներն են, այնտեղ որեւէ վատ մթնոլորտ չեմ տեսնում, շատ լավ կարելի է աշխատել: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որին «Իմ քայլը» մտադիր է առաջադրել որպես ԲԴԽ անդամի թեկնածու:

Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է ձեր կողմից արված այն հայտարարությունը, թե դուք գնում եք ԲԴԽ՝ «ձեր բռի մեջ հավաքելու դատավորներին», նա արձագանքեց. «Ես դատավիրավական բարեփոխումների իմ կյանքում 2 հայեցակարգ եմ մշակել ու հրապարակել։ Այնպես որ ես ունեմ իմ տեսլականը, թե դատական համակարգի, թե մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, գործունեության վերաբերյալ։ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան, ես այնտեղ ունեմ ընդամենը մեկ ձայն, գնում եմ բուռս հավաքեմ, ես այդպիսի բաներ չեմ հայտարարել եմ»:

Հարցին՝ արդյոք ինքը դատական համակարգում խնդիր տեսնո՞ւմ է, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ազնվորեն ասեմ, օրինակ՝ ես չեմ չեմ հասկանում, երբ ռազմական զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են խափանման միջոց կալանք կիրառելու, և դատարանն այդ մարդուն բաց է թողնում։ Կամ հսկայական զինվորական ռազմական արսենալը հայտնաբերում են մեկի մոտ և դրանով ուզում են մարդ կալանավորեն, բայց դատարանը մերժում է»:

Վնգստացող դատավորների ճանաչո՞ւմ եք հարցին էլ արձագանքեց. «Ես ինչքան տեղյակ եմ այդ համակարգում, չգիտեմ՝ կա՞ն այդպիսիք։ Դուք  մոռանում եք, որ ես 12 տարի այդ համակարգում չեմ եղել, հո ես բոլոր դատավորներին անձամբ չեմ ճանաչում»։

Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 11։00-ին հանդիպում ունի ԼՀԿ-ի հետ. «Հուսամ մյուս օրն էլ ԲՀԿ-ի հետ»:



loading...