Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, Բակո Սահակյանը. Hraparak.am


Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, Բակո Սահակյանը. Hraparak.am
Սեպտեմբեր 20 21:14 2020

«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր  հարսանեկան արարողությունը։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

Հարսանիքին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։

Ներկա են նաեւ Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը, որոնք դրսում, մինչ Փաշինյանի ժամանելը, ջերմ զրուցում էին։

Քիչ առաջ  վրացական (ER 005 IK) պետհամարանիշներով,թանկարժեք Porsche Panamera -ով այստեղ ժամանեց նաեւ երգիչ Էրիկը, ով, ամենայն հավանականությամբ, արարողության երգիչներից մեկն է։ Մենք նկատեցինք նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանին, ով էլ, ըստ ամենայնի, «թամադայություն» կանի։

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը այս տարվա մայիսին էր  ազատվել  Արցախի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։

Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։

Մենք մոտավորապես 50 և ավելի կայանված  ավտոմեքենա հաշվեցինք ռեստորանային համալիրի դիմաց և ռեստորանի ավտոկայանատեղիներում, վերնախավի թանկարժեք ավտոմեքենաները կայանված էին հիմնականում երկրորդ հարկում։ Իրականում դժվար է ասել, թե հյուրերի թիվը արդյոք գերազանցում է 60-ը, թե ոչ, թեպետ գեներալ Աղաջանյանը  իր աչքի առաջ ունենալով գենշտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքն ու այս դեպքում արդեն անձամբ Փաշինյանի ներկայությունը, դժվար թե 60 հոգուց ավելի «մարդ կանչեր»։



loading...