Շատ սպասելի էր Վերաքննիչ դատարանի որոշումը. պաշտպան


Շատ սպասելի էր Վերաքննիչ դատարանի որոշումը. պաշտպան
Հունիս 5 00:54 2020

Ինչպես արդեն հայտնել էինք Վերաքննիչ դատարանը վերացրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը:

Թեմայի առնչությամբ այսօր «5-րդ ալիք»-ի եթերում Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է. «Հաշվի առնելով, թե ինչ որոշում էր կայացրել Առաջին ատյանի դատարանը, ինչ խախտումներ կային, որոնց ուշադրություն չդարձրեց դատարանը և, ամեն դեպքում, կալանավորման որոշում կայացրեց, այդ մասով շատ սպասելի էր Վերաքննիչ դատարանի որոշումը, որ պետք է պարոն Մինասյանի նկատմամբ կայացված խայտառակ կալանավորման որոշումը վերացվեր»:

Մանրամասները՝ տեսանյութում:



loading...