Այսօր չափազանց կարևոր է իմունիտետի ամրապնդումը։ Դա անելու համար պարտադիր չէ դեղորայք ընդունել, Առաջարկում ենք իմունիտետը ամրապնդող ըմպելիքների բաղադրատոմսեր։
Հիպոկրատի ըմպելիքը շատ տարածված է Հունաստանում:
Նարնջի կամ կիտրոնի 2 շերտի վրա լցնել 2 բաժակ կարմիր գինի, ավելացնել 2 հատ մեխակ, 1 թեյի գդալ մեղր և մի պտղունց դարչին: Հասցնել եռման և խմել տաք վիճակում:
Կոճապղպեղով թեյ
Հավանաբար, բոլորը գիտեն կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին: Կոճապղպեղը օգտագործվում է որպես համեմունք, նաև օգնում է պայքարել միկրոօրգանիզմների դեմ, ամրապնդել իմունիտետը և լավացնում է մարսողությունը։ Թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է կեղևը մարքել և կտրատել բարակ կտորներով: Լցնել թեյնիկի մեջ, ավելացնել թեյի տերևները և լցնել եռացրած ջուր: Թրմել մի քանի րոպե և խմել: Կարելի է խմել մեղրով կամ կիտրոնով:
Ցիտրուսային թեյ
Ցիտրուսային թեյը շատ առողջարար է: 1 լիտր եռացրած ջրի համար վերցրեք մեկ նարնջի կեղև (կիտրոն, թուրինջ կամ մանդարին), ավելացրեք թեյի տերևները և մեղրը: Խմեք անմիջապես պատրաստելուց հետո, 2-3 ժամ հետո խմիչքը դառը կլինի: