«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ շարունակում է շրջել այն համայնքներում, որտեղ հունիսի 7-ին իրենց կուսակցությունը հաղթանակ է տարել։ Այս անգամ նա Ագարակ համայնքի բնակիչներից հետաքրքրվել է խնդիրների մասին, հարցրել՝ ի՞նչ կարող են անել գյուղացիների կյանքը բարելավելու, դրական փոփոխություններ բերելու համար։
Ագարակցիները նշել են, որ աշխատատեղերի խնդիր ունեն, արդեն 2-3 ամիս է՝ տրանսպորտը չի աշխատում, քանի որ վարորդը հիվանդ է։ Գյուղում ջրի խնդիր էլ ունեն։
«Մեզ մոտ հիմնական աշխատատեղեր չկան, եթե կարողանան աշխատատեղեր ստեղծել, լավ կլինի»,-նշել են համայնքի բնակիչները։










