Հրդեհ՝ ավտոմեքենայում


Հրդեհ՝ ավտոմեքենայում
Հոկտեմբեր 28 05:48 2019

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:14-ին, մարվել` 00:25-ին: Մասամբ այրվել է «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: