Հրդեհ խորդանոցում


Հրդեհ խորդանոցում
Հոկտեմբեր 28 09:15 2019

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից դեպի «ՌԱՕ Մարս» գործարան տանող հատվածում` կամրջի մոտակա ցախանոցում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամառանոցային փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել՝ 18:36-ին:

Այրվել են խորդանոցի (10 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը և ներսում պահեստավորած իրեր: