«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում հրդեհ է


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում հրդեհ է
Հոկտեմբեր 24 22:17 2019

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:36-ին «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խոռեր» կոչվող հանդամասում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 20 փրկարար և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի 10 փրկարար ծառայող: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով:

Պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության անտառածածկ տարածքում այրվում են մոտ 1 հա բուսածածկույթ և ծառեր:

Ժամը 21:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղի 9 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: