Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կնմանվի Ատլանտյանին. գիտնականներ


Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կնմանվի Ատլանտյանին. գիտնականներ
Ապրիլ 7 21:15 2017

ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Լեհաստանից, Գերմանիայից և Նորվեգիայից գիտնականներն ապացուցել են, որ ժամանակի ընթացքում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը կնմանվի Ատլանտյան օվկիանոսին: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ այս ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:

Մասնագետները նկատել են, որ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի՝ Եվրասիական ավազանի ջրերի ուղղահայաց տեղաշարժը ժամանակի ընթացքում ավելի է նմանվում Ատլանտյան օվկիանոսի՝ սառույցից ազատ հատվածներում տեղի ունեցող գործընթացներին։

Նշվում է, որ դրան են նպաստում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում ամռանը սառցե ծածկույթի հալչելու ռեկորդային բարձր տեմպերը։ Օրինակ՝ 2011 թ.-ի ամռան վերջին Եվրասիական ավազանի գրեթե ամբողջ արևելյան հատվածն ազատ էր սառույցից։