Խորհրդարանում՝ տեսախցիկների առաջ հազիվ «լացը զսպող», շիշ բռնելով հայտնի չդարձած Հայկ Սարգսյանը շարունակում է «վոյաժները»։ Արդարության «առաջամարտիկի» կերպարով հանդես եկող Սարգսյանը պարզվում է թանկարժեք հաճույքների սիրահար է, ինչը պարբեբար դրսևորում է։
Մասնավորապես Irakanum.am-ին ուղարկել են լուսանկարներ այն բովանդակությամբ, որ Հայկ Սարգսյանը չարտերային թռիչքով մեկնում է արտերկիր։ «Վարձած ջեթով» ըստ մեզ տրամադրած տեղեկատվության Սարգսյան Հայկը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ավելի կոնկրետ՝ Դուբայ։

Պատգամավորի աշխատավարձով ապրող Հայկ Սարգսյանը, թե ինչպես է իրեն թույլ տալիս նման շքեղություններ, գուցե պարզաբանի ինքը։ Ամեն դեպքում մենք փորձեցինք նրանից անձամբ ճշտել, սակայն պատգամավորի հեռախոսահամարն անջատված էր։
Սակայն ուշագրավն այն է, որ մեզ ուղարկված լուսանկարներին կից նաև հարցադրումներ է արել։ Արդյո՞ք Հայկ Սարգսյանը տոկոսով փող տալով է հարստացել, որն ի դեպ քրեորեն պատժելի արարք է, կամ գուցե մոլախաղեր կազմակերպելու։ Այս հարցադրումներին ևս հույս ունենք, որ ՔՊ-ական պատգամավորը կպատասխանի։

Միաժամանակ, որպեսզի պարզ դառնա, թե ինչ թանկարժեք հաճույք է մասնավոր ինքնաթիռով արտերկիր, այս դեպքում Դուբայ թռնելը, փորձեցինք հարցնել ChatGPT-ին։ Ըստ այդմ մեկնարկային գինը 30.000 եվրո է, որը համաժեք է շուրջ 13 մլն դրամի։ Ի դեպ սա միայն մեկ ուղղությամբ, հետադարձը՝ կրկնակի է ստացվում։
Ինչ խոսք տպավորիչ և գերթանկարժեք «օդ» է բարձրացել Հայկ Սարգսյանը։
Հավելենք, որ պատրաստ ենք հրապարակել նաև պատգամավորի տեսակետը։










