«Նա ոչ մի մեղք չի գործել, ընդամենը մասնակցել է պատարագի». Երիտասարդների ակցիան՝ հաջակցություն կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի


«Նա ոչ մի մեղք չի գործել, ընդամենը մասնակցել է պատարագի». Երիտասարդների ակցիան՝ հաջակցություն կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի
Ապրիլ 12 14:00 2026

 «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը Սուրբ Աննա եկեղեցու դիմաց ակցիա է կազմակերպել՝ հաջակցություն Ծաղկազարդի օրը եկեղեցում Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից բռնության ենթարկված և հետագայում կալանավորված Դավիթ Մինասյանի։

Ակցիային մասնակցող երիտասարդները խորհրդանշական քայլ են կատարել՝ կապել են իրենց ձեռքերը՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով դպրոցական տղայի ապօրինի կալանքի դեմ։

 

«Մենք բոլորս Դավիթ ենք»,- ասում են նրանք՝ ընդգծելով, որ երկրում գործող իշխանության ստեղծած պայմաններում իրենցից յուրաքանչյուրը կարող է լինել հաջորդը՝ կալանավորվել չկատարած հանցանքի համար, ինչպես այսօր Դավիթ Մինասյանն է կալանքի տակ գտնվում։«Եկել ենք պաշտպանելու Դավիթ Մինասյանի իրավունքները, պայքարելու նրա ազատության համար։ Նա ոչ մի մեղք չի գործել, ընդամենը մասնակցել է պատարագի, և Ծաղկազարդի գեղեցիկ տոնը նրա ընտանիքի համար վերածել են դժբախտության։

 

Դավիթ Մինասյանին հայտնում ենք մեր աջակցությունը, կանգնում ենք նրա ընտանիքի կողքին»,- ասում են ակցիայի մասնակիցները։

 

«Երիտասարդներն են ապագա տերը Հայաստանի, մենք չենք կարող անտարբեր մնալ կատարվողի նկատմամբ»,- ընդգծում են նրանք։