«Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում»,- հարևան Իրանի շուրջ զարգացումներին անդրադառնալով՝ նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Իրանն ու ԱՄՆ Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել:
Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրանի շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:
Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:
Իսլամաբադից մեկնելուց առաջ Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:
Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզի նեղուցն ամբողջովին
ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Սա հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:
Մեր շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի»,- նշել է Զաքարյանը:










