Երևան-Սևան ավտոճանապարհին ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա վիրավոր


Երևան-Սևան ավտոճանապարհին ԶԻԼ-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա վիրավոր
Սեպտեմբեր 30 09:12 2019

Սեպտեմբերի 29-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Նարեկ Դ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի մոտակա ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նարեկ Դ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: