Հրդեհ տան տանիքում


Հրդեհ տան տանիքում
Սեպտեմբեր 29 12:18 2019

Սեպտեմբերի 29-ին, ժամը 04:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:16-ին, մարվել՝ 05:32-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 110 քմ):