SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ սեպտեմբերի 27-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արամ Մաթևոսյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բորյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված, իր ընկերոջը պատկանող Mercedes մակնիշի 44 AA 444 համարանիշի ավտոմեքենայի հետևի 2 լապտերները և պահեստային անիվի այլումինե ծածկը գողացել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն դիմած Ա․ Մաթևոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է «Քրեյզի» գիշերային ակումբի տնօրեն։










