Արտառոց դեպք Երևանում. տեսել են` մայթին պառկած մարդ կա, պարզվել է` մահացած է


Արտառոց դեպք Երևանում. տեսել են` մայթին պառկած մարդ կա, պարզվել է` մահացած է
Սեպտեմբեր 28 14:10 2019

Երեկ Երևանի Իսակովի պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել: Sputnik Արմենիայի տեղեկություններով` փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ մայթին ինչ-որ մեկը պառկած է: Մոտեցել ու տեսել է, որ տղամարդը մահացած է:

Կատարվածի մասին անմիջապես տեղեկացրել է իրավապահներին, որոնք միջոցներ են ձեռնարկել տղամարդու ինքնությունը պարզելու համար:

Մոտ 55 տարեկան տղամարդը կոկիկ տեսք է ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա մարմնին վնասվածքներ չեն եղել: Մահվան հանգամանքները պարզում են իրավապահները: 

Sputnik Արմենիա