ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, երեկ՝ սեպտեմբերի 7-ին, կայացավ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը։ Հարսանեկան արարողությունը անցկացվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Զույգի հարսանիքին ներկա են գտնվել իշխանական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ։
Ի թիվս այլ հյուրերի, հանդիսությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուստրերի հետ։
Armday.am-ը շնորհավորում է նորապսակներին, մաղթելով անսահման սեր և երջանկություն։