Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։
Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ Արթուրը տան միակ որդին էր, մեկ քույր ունի, այդ մասին NEWS.am֊ին հայտնեցին համայնքից։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել,. որում ասվում էր. «Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։