Վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում


Վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Սեպտեմբեր 3 21:30 2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին:

Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:

Նվագախմբի ուղեկցությամբ դրանք տեղադրվեցին Երևանի 100-ամյա պատմություն ունեցող առաջին քաղաքային համալսարանական հիվանդանոցի շենքում: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամներն օրինակ են ծառայում յուրաքանչյուրին:

Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ նախարարը նշեց, որ տարածաշրջանում այն միակն է, որն ապահովում է այս որակի վերականգնողական բուժում՝ ծառայելով հայրենիքը պաշտպանելու համար վիրավորում ստացած զինվորներին: 



loading...