ՔՊ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը. Ջուլֆալակյան


ՔՊ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը. Ջուլֆալակյան
Հուլիս 16 22:29 2025

ԱԺ նախկին պատգամավոր, Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գրել է․

 

«Ո՞րն է կարմիր գիծը

 

ՔՊ կոչվող խմբակում ծանրակշիռ մեծամասնությունը կյանքում եղել է ոչինչ, ծնվել է (քաղաքականապես) 2018թ մայիսին և վերանալու է հենց իշխանազրկման օրը: Դրանից պետությունը և հայ ազգը միայն շահելու են:

 

Սակայն այնտեղ կան նաև շատ փոքր թվով մարդիկ(դեռ), ովքեր մինչ 2018թ ևս ունեցել են պատմություն, հետագիծ: Կամ էլ ծագում են նման ընտանիքներից:

 

Խմբակը սատարում և արդարացնում է հայտնի կերպարի բոլոր հանցագործությունները: Բոլորն անխտիր

 

-Արցախի հանձնում

 

-հազարավոր զոհեր

 

-տարածքների հանձնում Հայաստանից

 

-հարձակում Եկեղեցու վրա

 

-հայոց պատմության ուրացում և խեղաթյուրում

 

-բանակի կազմաքանդում

 

-հայի հեղինակազրկում աշխարհով մեկ…

 

Ակնհայտ է,որ նրանք ոչ մի կարմիր գիծ չունեն. գնալու են մինչև պետականության կործանում:

 

Լավ,իսկ ո՞րն է վերոնշյալ փոքրաթիվ երկրորդ խմբի կարմիր գիծը:

 

Եթե զուտ սեփական ընտանիքները, ապա պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն, և նաև ոչնչով չեն տարբերվում շարքային քպ-ականից:

 

Բացի դրանից, կգա ժամանակ և նրանց կստիպեն կամավոր ուրանալ նաև ընտանիքը, ինչպես որոշ քպ-ականներ հպարտությամբ արդեն արել են…

 

Հարկ է մտածել: Առաջիկայում պետք է գալու:

 

Եթե իհարկե չեն վերածվել շարքային «молокосос»-ի, ինչպես ժամանակին տեղին բնորոշել էր փոքրաթիվ խմբին պատկանող պատգամավորներից մեկը»։